▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիննախն առաջարկում է կատարել կուտակայինի հաշվարկման և վճարման պարտականությունները

Արձագանքելով ԴԵՄ ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակին՝ հայտնում ենք.

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:

Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչև ՀՀ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները, ինչպես նաև շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին։

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին