▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆիթչը» մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

««Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

«Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ»,- գրել է վարչապետը:

«Ֆիթչ»-ը արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին