▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը հաստատ կտեղափոխեն Հայաստան:

Գրում է news.am-ը, որի թղթակցի հետ զրույցում  Ֆլորա Մարտիրոսյանի բարեկամ, երգչուհի Քրիստինե Պեպելյանն ասել է, թե զրուցել է ԱՄՆ-ի ազգականների հետ եւ ներկայացրել նրանց որոշումը: Թե կոնկրետ երբ կտեղափոխեն երգչուհու աճյունը, հայտնի չէ: Աճյունը տեղափոխելու համար դեռ մի քանի գործողություններ պետք է արվեն: Բարեկամները դեռեւս քննարկում են նաեւ, թե որտեղ հուղարկավորել Ֆլորա Մարտիրոսյանին՝ Կոմիտասի անվան պանթեոնում, թե քաղաքային պանթեոնում: Քրիստինե Պեպելյանը նշեց, որ առաջիկա օրերին ավելի ստույգ կկարողանան ասել, թե երբ կտեղափոխվի աճյունը եւ որտեղ կհուղարկավորվի:

Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել հիվանդանոցի դեմ, որտեղ վիրահատել էին երգչուհու լեղապարկը, Քրիստինե Պեպելյանը նշեց, որ դեռեւս ստույգ բան չեն կարող ասել: Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ, իսկապես, դատական գործընթաց սկսվի:

Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում` 55 տարեկան հասակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին