▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆորսաժ 6»-ի առաջին թրեյլերն արդեն հասանելի է

Անցած կիրակի ԱՄՆ Ազգային ֆուտբոլի հավաքականի Սուպերգավաթի խաղարկության ժամանակ միլիոնավոր հեռուստադիտողներ հնարավորություն ունեցան տեսնելու 2013-ի ամենասպասված ֆիլմերից մեկի` «Ֆորսաժ 6»-ի առաջին թրեյլերը: Ֆիլմաշարի նոր ֆիլմի սյուժեն հայտնի է դարձել օրերս: Դոմը (Վին Դիզել) և Բրայանը (Պոլ Ուոկեր) փախուստի մեջ են: Իսկ Հոբսը (Դուեյն Ջոնսոն) հետևում է մի խումբ վարձկան վարորդների, որոնց ղեկավարը (Լյուկ Էվանս) աշխատում է գործընկերուհու հետ: Պարզվում է` վարձկան վարորդների ղեկավարի ընկերուհին Դոմի նախկին սիրելին է, ում նա մահացած էր համարում: Որպեսզի կարողանա կանգնեցնել վարձկանների այս խմբավորումը, Հոբսը դիմում է Դոմին` փոխարենը խոստանալով մոռանալ Դոմի և նրա ընկերների նախկին մեղքերը: Ֆիլմը ռուսական տեսավաձույթում կլինի արդեն 2013-ի մայիսին: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին