▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլը Թաթայի համերգ չէ. բաց նամակ ՀՖՖ նախագահին

lragir.am-ը ներկայացրել է  քաղաքացու բաց նամակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին.


Հարգելի պ-ն Հայրապետյան, ընթերցելով Ձեր վերջին հարցազրույցները, ստացա այն տպավորությունը, թե հարցազրույց է տալիս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Դուք ասում եք, որ չեք միջամտում հիմնական կազմի ընտրությանը, բայց այն հարցին, թե ինչու չի խաղում Խաչատուրովը, պատասխանում եք, որ լավ մարզավիճակում չէ, և որ իր խաղալու ժամանակը դեռ կգա: Արդարացիորեն մատնանշում եք, որ Էդգար Մանուչարյանի ոտքին գնդակը կպավ ընդամենը մեկ անգամ:
Բայց պ-ն Հայրապետյան, դուք նշանակել եք գլխավոր մարզիչ, խնդիր եք դրել իր առջև: Եվ ոչ միայն մեր ֆուտբոլի զարգացման առումով, այլ նաև էթիկայի տեսանկյունից, դուք իրավունք ունեք քննադատել միայն ու միայն գլխավոր մարզչին, քանզի գլխավոր մարզիչն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է խաղադաշտում: Հակառակ պարագայում կարող եք ինքներդ մարզել հավաքականը. վերցնում եք երկու օգնական մարզիչներ, մեկը' ֆիզ. պատրաստության գծով, մյուսը' տակտիկական մոտեցումները մշակելու գծով և վերջ. ինչու եք փչացնում Մինասյանին որպես մարզիչ. ափսոս է:
Իսկ հիմա ամենակարևորը' բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան:
Օրինակ' Հայաստան - Չեխիա պարտության հիմքը դրեցիք հենց Դուք պ-ն Հայրապետյան, հայտարարելով, որ խաղը կանցնի Հանրապետական մարզադաշտում, քանզի Հրազդան մարզադաշտում տրիբունաները կիսադատարկ է երևում, իսկ այդ նույն քանակի մարդկանց պարագայում Հանրապետականը լեփ լեցուն է, և դա կարևոր է թիմի համար:
Այո, լեփ լեցուն մարզադաշտը շատ կարևոր է, էլ ավելի կարևոր է թե որքան մարդ է աջակցում մեր թիմին՝ 15000, թե 50000: Իսկ ինչու չեք կարողանում լցնել Հրազդան մարզադաշտը: Այո, հենց այս խնդիրը պիտի լուծի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ, Ձեր այսօրվա մոտեցումներով և գործելաոճով այդ խնդիրը երբեք չի լուծվի: Դուք հույսը դրել եք միայն ֆուտբոլի մոլի երկրպագուների վրա և ֆուտբոլը համեմատում եք Թաթայի համերգի հետ, ու զարմանում՝ համերգին թանկ տոմսերով գնում են, իսկ ֆուտբոլին' ոչ: Այդպես հեռու չենք գնա:
Ֆուտբոլն ու համերգը բացարձակապես տարբեր երևույթներ են: Որպեսզի ֆեդերացիան լցնի Հրազդան մարզադաշտը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Դուք մեր թիմից պահանջում եք հաղթել Իտալիային, որ մոռանանք Մալթայից պարտությունը: Բայց որպեսզի տղաները հաղթեն Իտալիային, դուք էլ պետք է կարողանաք Հրազդան մարզադաշտը առաջիկա խաղերին լցնել հանդիսականներով:
Ես բախտ եմ ունեցել հետևել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունը, և չնայած մենք անգիր գիտեինք, թե երբ և ում հետ է մրցելու Արարատը, բայց Հայաստանի բոլոր քաղաքների բազմաթիվ շենքերին փակցված էին աֆիշաներ, և տոմսերը կարող էիր գնել ցանկացած կրպակից: Իսկ այսօր նույնիսկ Երևանում հազիվ կարող ես հանդիպել աֆիշաների, տոմսերը կարող ես գնել սահմանափակ կետերից, իսկ գների մասին էլ չեմ խոսում:
Պ-ն Հայրապետյան, պետք է ամեն գնով լցնել մարզադաշտը, աշխատել դպրոցների հետ, երեխաներին տոմսերը տրամադրել ԱՆՎՃԱՐ /երեխան եթե երկու անգամ գա մարզադաշտ նա ընդմիշտ կկապվի ֆուտբոլի հետ/, պետք է նպաստել երկրպագուների ձևավորմանը, այլ ոչ թե անել այնպես, որ նույնիսկ կայացած երկրպագուն որոշ խաղերին չկարողանա տոմս գնել, էլ չեմ ասում, որ գնում է տոմսը և չի կարողանում մտնել խաղադաշտ:
Ես մատնանշեցի ընդամենը մեկ խնդիր, բայց խնդիրները շատ են. և ինձ համար կարևոր չէ, թե ինչ ճանապարհով կլուծվեն դրանք. Դուք հրաժարական կտաք և կգան նոր մարդիկ նոր մտածելակերպով, թե Դուք ինքներդ կփոխեք Ձեր գործելաոճը. կարևորը, որ զարգանա մեր ֆուտբոլը:


Հարգանքներով՝ Գրիգորի Դոխոյան 

 

Աղբյուր` lragir.am

Բաց նամակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին Հարգելի պ-ն Հայրապետյան, ընթերցելով Ձեր վերջին հարցազրույցները, ստացա այն տպավորությունը, թե հարցազրույց է տալիս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Դուք ասում եք, որ չեք միջամտում հիմնական կազմի ընտրությանը, բայց այն հարցին, թե ինչու չի խաղում Խաչատուրովը, պատասխանում եք, որ լավ մարզավիճակում չէ, և որ իր խաղալու ժամանակը դեռ կգա: Արդարացիորեն մատնանշում եք, որ Էդգար Մանուչարյանի ոտքին գնդակը կպավ ընդամենը մեկ անգամ: Բայց պ-ն Հայրապետյան, դուք նշանակել եք գլխավոր մարզիչ, խնդիր եք դրել իր առջև: Եվ ոչ միայն մեր ֆուտբոլի զարգացման առումով, այլ նաև էթիկայի տեսանկյունից, դուք իրավունք ունեք քննադատել միայն ու միայն գլխավոր մարզչին, քանզի գլխավոր մարզիչն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է խաղադաշտում: Հակառակ պարագայում կարող եք ինքներդ մարզել հավաքականը. վերցնում եք երկու օգնական մարզիչներ, մեկը` ֆիզ. պատրաստության գծով, մյուսը` տակտիկական մոտեցումները մշակելու գծով և վերջ. ինչու եք փչացնում Մինասյանին որպես մարզիչ. ափսոս է: Իսկ հիմա ամենակարևորը` բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան: Օրինակ` Հայաստան -  Չեխիա պարտության հիմքը դրեցիք հենց Դուք պ-ն Հայրապետյան, հայտարարելով, որ խաղը կանցնի Հանրապետական մարզադաշտում, քանզի Հրազդան մարզադաշտում տրիբունաները կիսադատարկ է երևում, իսկ այդ նույն քանակի մարդկանց պարագայում Հանրապետականը լեփ լեցուն է, և դա կարևոր է թիմի համար: Այո, լեփ լեցուն մարզադաշտը շատ կարևոր է, էլ ավելի կարևոր է թե որքան մարդ է աջակցում մեր թիմին՝ 15000, թե 50000: Իսկ ինչու չեք կարողանում լցնել Հրազդան մարզադաշտը: Այո, հենց այս խնդիրը պիտի լուծի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ, Ձեր այսօրվա մոտեցումներով և գործելաոճով այդ խնդիրը երբեք չի լուծվի: Դուք հույսը դրել եք միայն  ֆուտբոլի մոլի երկրպագուների վրա և ֆուտբոլը համեմատում եք Թաթայի համերգի հետ, ու զարմանում՝ համերգին թանկ տոմսերով գնում են, իսկ ֆուտբոլին` ոչ: Այդպես հեռու չենք գնա: Ֆուտբոլն ու համերգը բացարձակապես տարբեր երևույթներ են: Որպեսզի ֆեդերացիան լցնի Հրազդան մարզադաշտը  պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Դուք մեր թիմից պահանջում եք հաղթել Իտալիային, որ մոռանանք Մալթայից պարտությունը: Բայց որպեսզի տղաները հաղթեն Իտալիային, դուք էլ պետք է կարողանաք Հրազդան մարզադաշտը առաջիկա խաղերին լցնել հանդիսականներով: Ես բախտ եմ ունեցել հետևել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունը, և չնայած մենք անգիր գիտեինք, թե երբ և ում հետ է մրցելու Արարատը, բայց Հայաստանի բոլոր քաղաքների բազմաթիվ շենքերին  փակցված էին աֆիշաներ, և տոմսերը կարող էիր գնել  ցանկացած կրպակից: Իսկ այսօր նույնիսկ  Երևանում հազիվ կարող ես հանդիպել աֆիշաների, տոմսերը կարող ես գնել սահմանափակ կետերից, իսկ գների մասին էլ չեմ խոսում: Պ-ն Հայրապետյան, պետք է ամեն գնով լցնել մարզադաշտը, աշխատել դպրոցների հետ, երեխաներին տոմսերը տրամադրել ԱՆՎՃԱՐ /երեխան եթե երկու անգամ գա մարզադաշտ նա ընդմիշտ կկապվի ֆուտբոլի հետ/, պետք է նպաստել երկրպագուների ձևավորմանը, այլ ոչ թե անել այնպես, որ նույնիսկ կայացած երկրպագուն որոշ խաղերին չկարողանա տոմս գնել, էլ չեմ ասում, որ գնում է տոմսը և չի կարողանում մտնել խաղադաշտ: Ես մատնանշեցի ընդամենը մեկ խնդիր, բայց խնդիրները շատ են. և ինձ համար կարևոր չէ, թե ինչ ճանապարհով կլուծվեն դրանք. Դուք հրաժարական կտաք և կգան նոր մարդիկ նոր մտածելակերպով, թե Դուք ինքներդ կփոխեք Ձեր գործելաոճը. կարևորը, որ զարգանա մեր ֆուտբոլը: Հարգանքներով՝ Գրիգորի Դոխոյան - See more at: http://www.lragir.am/index/arm/0/sports/view/84270#sthash.aQ3JNUll.dpuf
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին