▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է

18-ամյա Լևոնն իր համառության և կամքի ուժի շնորհիվ արդեն քայլում է. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների փոշիացում Սևանում իշխանի պաշարների վերականգնման. . .

Շատ մարդիկ մոտեցան ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել ու թեժացել է. Մարիամ Փաշինյան

Հայտնի արջ է ժամանում Հայաստան

Ողբերգական վթար Քեթիի ոլորաններում. «Սուզուկին» գլորվել է ձորը. կա 3 զոհ և 1 վիրավոր

Մեկ ու կես տարի անց` նույն տեղում, բայց ավելի լավ զրուցակցի հետ...

Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ ԱԱԾ մեկուսարան

Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել․ Հայկ Մարության

Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում ենք կրթության ոլորտի հարցերի շուրջ․. . .

Գժվեցինք․․․Սարգիս Գրիգորյանի գրառումը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը «Ավրորա» բարեգործական համերգից հետո հանդիպել են Վալերի Գերգիևի հետ

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով. Հակոբ Կարապետյան

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի հետ համերգասրահ այցելած Արփին երգում՝ մինչև համերգի սկսվելը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի

Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան

Բնապահպանական աղետ Արցախում

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել կիրակնօրյա պիկնիկից

Հստակեցվում է այն մարդկանց ցանկը, որոնք ամեն ամիս կստանան միջինը 250.000 դրամ հատուցում

ԱԱԾ-ի նշած հասցեում Ցենտրալ հյուրանոցն է․ Ու՞մ է պատկանում այն և ի՞նչ մանրամասներ դեռ չեն հայտնվել

«Հեպատիտ Ց-ի բուժման համար անվճար դեղեր կտրամադրենք». Արսեն Թորոսյան

Մեր սիրած կիրակին. Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Գիշերով 9-10 տարեկան երեխայի տեսա. ամենայն հավանականությամբ երեխային թրաֆիքինգի են ենթարկում.. . .

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ. . .

Տոնական հրավառությունից հետո այրվել է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը

Հաճելի հանդիպում ունեցանք Միխայիլ Պիատրովսկու հետ. Նիկոլ Փաշինյան

Գիտես միշտ էս գո՞րծն եմ արել, ժամանակին ինչե՜ր եմ արել․․․Հայկ Մարությանի անեկդոտն ու ելույթը

 «Ավրորա»-ն դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՊԵԿ հայտարարությունը՝ ավտոներկրողների համար

Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

Տաթեւիկ Ռեւազյանը՝ Ryanair ավիաընկերության, օդի տուրքի եւ հետագա պլանների մասին

«Սանիթեք» ընկերության դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել. Հայկ Մարության

Հազարավոր սպառնալիքներ էի ստացել ադրբեջանցիներից. Արցախի դրոշը «Քարաբաղ»-ի խաղին ծածանած երիտասարդ

Կեղծ են ձեր շնորհավորանքները...Դավիթ Գրիգորյանը՝ Երևանի տոնը շնորհավորողներին

Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին` նվիրելով Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Կային այսպիսի ժամանակներ, և կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

«Ավրորան» մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման. Արմեն Սարգսյանը՝ ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած տեղեկությունը շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչի մոտենալու մասին

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել պատվավոր քաղաքացու կոչում

Հայկական Backbone Branding-ը հաղթել է միջազգային Pentawards մրցույթում

Ամուսինս էր միշտ ասում՝ արի գնանք, կտեսնես ու կսիրես Հայաստանը. Մարինա Իսաղուլյան

Շա՞տ են մարդիկ կուտակվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ Հյուսիսային մաքսատանը

Ֆրանսիայի այցը Նիկոլ Փաշինյանը սկսել է հայկական օրակարգով

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

 

 

 

 

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար: Տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ:

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի և ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենն, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել: Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք և պետք է լինենք միասին»,- ասել է վարչապետը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին