▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրե՞լ է լրագրողից. խոսնակը պնդում է՝ ամեն ինչ հարթվել է

armtimes.com-ը գրում է. Նախօրեին «Հայաստան-Ռուսաստան-Իրան» էքսպո ցուցահանդեսի ժամանակ ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ու «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպը հարթվել է: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

- Իվետա, երեկ լրագրողական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ՝ Գագիկ Ծառուկյանից պահանջելով ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանից եւ թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար: Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրե՞լ է:

- Ես արդեն իսկ զրուցել եմ «Ազատության» մեր գործընկերների հետ, եւ որեւէ խնդիր չունենք մենք նրանց հետ: Ես ասել եմ, որ դա ընդամենը թյուրիմացություն է եղել, որն առաջացել է այն պատճառով, որ լրագրողը չի ներկայացել, չի ունեցել բեյջ, համապատասխան տարբերանշանով միկրոֆոն ու տպավորություն է ստեղծվել, որ դա կարող է ուղղորդված սադրանք լինել: Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, բացարձակապես որեւէ ցանկություն չի ունեցել վիրավորելու «Ազատություն» ռադիոկայանին:

- Եթե նույնիսկ լրագրող է, բայց չի ներկայանում, կարելի՞ է նման կերպ խոսել նրա հետ:

- Ոչ, բնականաբար ոչ: Խոսքը նրա մասին է, որ տպավորություն է ստեղծվել...միկրոֆոնը չի ունեցել լոգո, որեւէ լրատվամիջոցի լոգո:

- Բայց լրագրող է, չէ՞: Ի՞նչ կապ ունի որ լրատվամիջոցից է:

- Իսկ ներեցեք, բնականաբար պարոն Ծառուկյանը դեմքով չի ճանաչում բոլոր լրագրողներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր լրատվական գործունեություն են ծավալում եւ արդյունքում ծավալվող երկխոսության եւ հակադարձումների ֆոնին տպավորություն էր ստեղծվել, որ դա ուղղորդված սադրանք է:

- Լրագրողական կազմակերպությունների պահանջը Գագիկ Ծառուկյանի ներողությունն էր: Կլինի՞ ներողություն նրա կողմից:

- Ես ասացի, որ ես խոսել եմ, ամեն ինչ հարթվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին