«Նոյեմբերի 11-ին, երեկոյան Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանին ճանապարհողների թվում, ինչպես միշտ, եղել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Բարև, նախագահ ջան, բարի ճանապարհ, նախագահ ջան» հերթապահ ֆրազներն այս անգամ նույնպես հնչել են, սակայն, ըստ ականատեսների, Գագիկ Ծառուկյանը շատ ձգված է եղել ու խոժոռ: Ձեռքով Սերժ Սարգսյանի ինքնաթիռին հաջողություն անելուց հետո նա շատ արագ խնամի Հովիկի հետ նստել է մեքենան ու հեռացել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ուղևորությանը, ապա Օռլիի օդանավակայանում նրան դիմավորել է ընդամենը արտաքին հարցերի փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն, ինչը պետության ղեկավարին վայել ընդունելություն չէ: Առաջին օրը ՀՀ նախագահին ընդունել է Ֆրանսիայի նախագահը, հաջորդ օրը` վարչապետը և Ազգային ժողովի նախագահը»:
Գագիկ Ծառուկյանը` Սերժ Սարգսյանին. «Բարև, ՆԱԽԱԳԱՀ ԶԱՆ, բարի ճանապարհ, ՆԱԽԱԳԱՀ ԶԱՆ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet