hetq.am-ը գրում է. Մինսկի կենդանաբանական այգում անցյալ տարվա վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում: Սաթե աչքերով Նիկն և Նիկան միանգամից գրավել են բելառուսցիների ուշադրությունը: Հազվագյուտ տեսակ համարվող այս առյուծները, պարզվում է, Հայաստանից են տեղափոխվել Բելառուս: Ավելի ստույգ՝ դրանք ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թանկարժեք նվերներն էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն:
2016 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանից հազվագյուտ տեսակի 4 առյուծ է արտահանվել Բելառուսի Հանրապետություն: Այդ առյուծները Հայաստան են ներմուծվել նույն տարվա ապրիլին, որպես ծագման երկիր ներկայացված է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Ավելին՝