▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով կմեկնի՞ ծառայության. պատասխանում է ԳՇ պետը

armtimes.com-ը գրում է. Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե հասարակությունը կտեսնի արդյո՞ք պաշտոնյաների զավակներին զինակոչվելուց, պատասխանեց.

 

 

 

 

 

«Եթե հասարակությունը տեսնի՝ ինչ-որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել եւ ստանալ իրավական հիմքերը, թե ինչու չեն զորակոչվել»,- նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով է մեկնում ծառայության, ԳՇ պետը նկատեց. «Այդ հարցը պետք չէ ինձ ուղղել, քանի որ օրենքի սահմաններում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ որոշում է կայացնում ոչ թե ԳՇ պետը, այլ զորակոչային հանձնաժողովը։ Եթե որոշվի, որ չի մեկնելու, մենք կներկայացնենք իրավական հիմքերը»:

Image result for Գագիկ Ծառուկյանի որդի

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք:

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանի որդին որպես ՀՊՏՀ-ում անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին