▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Գրիգորիչից ինչո՞վ ենք պակաս. «ՉԻ»

«Թող ընդդիմությունն անհանգստանա իր համար եւ չստանձնի գործող իշխանության հոգսերի շքեղությունը»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» - Գալուստ Սահակյանը՝ որպես հռետոր, մի անվիճելի առավելություն ունի. հենց որ որեւէ բան է ասում, բոլորն իսկույն սկսում են մտածել՝ տեսնես ի՞նչ էր ուզում ասել: Չէ, մենք հասկանում ենք, որ իշխանություններն ունեն հոգսերի շքեղություն, պերճ մտահոգություններ, երփներանգ պրոբլեմներ, ճոխ մարտահրավերներ եւ արբշիռ հիմնախնդիրներ, բայց ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ստանձնել շքեղությունը:

Մենք, օրինակ, տարիներ շարունակ փորձում ենք ստանձնել Գալուստ Սահակյանի մտքերի շքեղությունը, բայց ոչ մի կերպ չենք կարողանում: Մի կերպ հանձն ենք առնում իմաստային նրբերանգները եւ անթափանց գուրգուրում հոգսերը զմայլախիտ: Ոչինչ չհասկացա՞ք: Ուրեմն արդեն հանգիստ կարող ենք անդամագրվել ՀՀԿ-ին եւ նույնիսկ ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնի հոգսերի շքեղությունը: Գալուստ Գրիգորիչից ինչո՞վ ենք պակաս»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին