▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Մեր տղա. Միհրանն ու Արփին առաջին անգամ հրապարակել են իրենց որդու լուսանկարը

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ. Փաշինյան

«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի). . .

Մանրամասներ՝ կառավարության կողմից հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումների մասին

Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը. Հրանուշ Խառատյան

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

Առաջարկել եմ թույլ տալ հեռուստատեսային տաղավարներում աշխատել առանց դիմակների. Անի Սամսոնյան

Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության. . .

Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ․ ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

Խոշոր վթար Լոռու մարզում. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու...

ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն. . .

Հենա, ապե, կայնած ուղևոր․․․Տեսչական մարմնի ստուգումներն այսօր

Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ…Գևորգ Պետրոսյան

Սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածի տաղավար-սրճարանի ապամոնտաժումը. ՇՄՆ խոսնակ

Մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռուպցիոներ ա. Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ ա․ Փաշինյան

«Սասնա Ծռերի» հայտարարությունը՝ իրենց մեղադրանքի վերաբերյալ

Պաուզա Անոն սրտի շտապ վիրահատության կարիք ունի. դերասանուհուն օգնություն է անհրաժեշտ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները

229 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Գյոզան տարին վարի տվին․․․Ռուբեն Մխիթարյանը նոր տեսանյութ է ներկայացրել

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների. . .

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Գառան, գոճու խորոված, 100 հազար դրամանոց խմիչքներ. ԱԺ-ն «Ծիրանի» ռեստորանում 3 միլիոն դրամ է ծախսել

Պետական կառույցները բավականին մեծ գումարներ են հատկացնում պետական եւ պաշտոնական ճաշերի, օտարերկրյա պատվիրակությունների հյուրասիրության համար: Երբեմն այդ հյուրասիրությունները պետական բյուջեի վրա արժենում են միլիոնավոր դրամներ: Այն, որ արարողակարգի անբաժանելի մաս են պաշտոնական հյուրասիրությունները, քննարկման ենթակա չեն, սակայն որքանո՞վ է, օրինակ, արդարացված, երբ մեկ հյուրասիրության համար վճարվում է երեք միլիոն դրամ:

Այս մասին գրում է lurer.com-ը:

Ազգային ժողովն, օրինակ, 2019 թվականին պաշտոնեական ճաշկերույթ է կազմակերպել 1,9 միլիոն դրամի շրջանակներում: Ճաշկերույթը կազմակերպել է «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Ծիրանի» այգի ռեստորան անունով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Գնումների կայքում հրապարակված պայմանագրում նշված չէ, թե այս ճաշն Ազգային ժողովը ինչ միջոցառման շրջանակներում է կազմակերպել: Սակայն ռեստորանում հավաքույթներից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Նոր տարվա շեմին: Իսկ ահա 2020 թվականի ճաշկերույթներից մեկի համար Ազգային ժողովի աշխատակազմը վճարել է 3 մլն դրամ: ԱԺ-ն այս տարվա ճաշկերույթները եւս անցկացրել է «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի երեքին:

Ուսումնասիրելով խորհրդարանի աշխատակազմի ճաշկերույթի երեք միլիոնանոց ցուցակը՝ արձանագրում են, որ բավականին թանկարժեք խմիչքներ եւ սննդատեսակներ են պատվիրել: Օրինակ, 99 հազար դրամ վճարել են մեկ կաթնակեր գառան խորովածի համար, մեկ ամբողջական գոճու համար՝ 55 հազար դրամ, ստերլետ տեսակի ձկան գրիլի համար՝ 25 հազար դրամ, ճագարի համար՝ 16 հազար դրամ: Ցուցակից տեղեկանում ենք, որ պատվիրել են 12 տեսակ աղցան, սագի մսով տոլմա, մեկ տասնյակից ավելի խորովածի եւ քաբաբի տեսականի: Պարզվում է, որ հայ պառլամենտականները նաեւ թանկարժեք խմիչքների սիրահար են, այն էլ՝ արտասահմանյան արտադրության: Այսպես՝ նույն ցանկից տեղեկանում ենք, որ օրինակ «Հենդրիքս» տեսակի ալկոհոլային խմիչքի համար վճարվել է 33 հազար դրամ: Կան նաեւ ալկոհոլային խմիչքներ, որոնք արժեն 94 հազար, 45 հազար եւ 39 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ցանկի մեջ առկա է մոտ 100 տեսակի ալկոհոլային խմիչք: Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարությունում եւս դեմ չեն «Ծիրանի» այգի ռեստորանում ուտել-խմելուն: 2019 թվականին նախարարությունը այս ռեստորանի հետ կնքել է երեք պայմանագիր, որի ընդհանուր աժեքը կազմում է 5 միլիոն 500 հազար դրամ: Օրինակ պայմանագրերից մեկը, որի արժեքը 4,5 մլն դրամ է, անցած տարվա հոկտեմբերին 125 հոգու համար պաշտոնական ճաշ է մատուցվել: Թե ինչ են կերել 4,5 մլն դրամի, ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չէ: Սակայն նկատելի է, որ թիվը մեկ ճաշի համար ահռելի մեծ է: «Ծիրանի» այգի ռեստորանը նաեւ ոստիկանության նախընտրած օբյեկտն է: Ի դեպ, հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունից հայտնել էին, որ եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ:

Հուլիսի 27-ին գնումների համակարգում հրապարակվել է ոստիկանության եւ «Ծիրանի» ռեստորանի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեք 975 հազար դրամ է: Սա այն  աղմուկ հանած ճաշկերույթն է, որին, ըստ պայմանագրի, ներկա են եղել 35 հոգի: Ոստիկանությունն այս ռեստորանում այս տարվա ընթացքում պատիվ է տվել նաեւ Ղազախստանից ժամանած պատվիրակությանը: 15 հոգանոց ճաշկերույթն արժեցել է 300 հազար դրամ: Ոստիկանությունը մոտ մեկ միլիոն դրամի էլ նախորդ տարի է այս ռեստորանում հավաքույթ կազմակերպել: «Ծիրանի» ռեստորանը նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրած օբյեկտն է: Նա եւս իր արտասահմանյան հյուրերին այս օբյեկտում է պատիվ տալիս: Այս տարի ռեստորանում վարչապետի աշխատակազմը ծախսել է երեք հարյուր հազար դրամ, թե ինչ գնման մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ: Այս ռեստորանում 700 հազար դրամի ծախս է կատարվել նախորդ տարի, երբ Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դ.Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Պայմանագրում նշված չէ, թե պաշտոնական ճաշին քանի հոգի է մասնակցել: Օտարերկրյա մեկ այլ պատվիրակության անցած տարի եւս այս ռեստորանում պատիվ են տվել՝ մեկ միլիոն դրամի շրջանակներում: Պայմանագրում այլ մանրամասները բացակայում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին