▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Նուշիկյանին կողոպտել են

hraparak.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին: Իրավապահ համակարգի  աղբյուրները հայտնեցին, որ Սայաթ Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել:

Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց, հավանաբար կողոպուտը եղել է գիշերը: Կայքը փորձել է  այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս զարմանալիորեն հերքեց այն՝ ասելով, թե «ինձնից բան չեն գողացել»:

Ի դեպ, այսօր էլ ավազակային հարձակում էին իրականացրել հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի տան վրա: Փաստորեն՝ հանցագործների համար նորից թիրախ են դարձել գործարարները:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին