Հումորիստ Գարիկ Պապոյանը միացել է «Սառը ցնցուղ» ֆլեշմոբին ու իր հերթին մարտահրավեր նետել Գարիկ Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ «Սառը ցնցուղ» ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային կրելոզ, ԱԿՍ). այս ակցիան հասել է նաև Հայաստան և դրան մասնակցում են նաև տարբեր հայտնիներ, սակայն, ակնհայտ է,որ շատերը չեն հասկանում ակցիայի բուն իմաստը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, որ «սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում ստացած մարտահրավերներին կարձագանքի և ոչ միայն սառը ցնցուղ կընդունի, այլ նաև ձևափոխելով ակցիայի իմաստը՝ դրան կրթական իմաստ կհաղորդի: