▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳԱՌՆԵՐԻՆ ՊԱՀ ԵՆ ՏԱԼԻՍ գայլերին

ՀՀ նախագահը սեպտեմբերի 15-ին կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ խստորեն քննադատել է պետական գնումների մեկ աղբյուրից կատարվող գնումների պրակտիկան` այն համարելով պետական բյուջեի գողության խողովակներից մեկը: Նա ՀՀ դատախազությանը հանձնարարել է խստորեն հետևել մեկ աղբյուրից գնումների օրինականությանը: Սակայն հարց է առաջանում, թե դատախազությանն ո՞վ պետք է հետևի: Արդյո՞ք գառներին պահ չենք տալիս գայլերին: Այս մասին գրում է armweeklynews.am կայքը և հավելում. «ՀՀ դատախազությունը 02.08.2011թ. կատարել է շինարարական աշխատանքների գնում մեկ աղբյուրից` կապալը հանձնելով «Ի Էմ Էյջ Քոնստրաքշն» ՓԲԸ-ին, որը շուրջ 65 մլն դրամի շրջանակներում պետք է իրականացներ ՀՀ զինվորական դատախազության վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչ է, փլուզում,վթար կամ այլ կարգի անկանխատեսելի բա՞ն էր կատարվել ՀՀ զինվորական դատախազության վարչական շենքի հետ, ինչպես նշել է իր խոսքում ՀՀ նախագահը, որ ծայրահեղ անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել մեկ աղբյուրից գնման ճանապարհով:

Իսկ դատախազության այս գործարքն ո՞վ պետք է պարզաբաներ կամ արդարացներ: Հիմա դատախազությունը նախագահի հանաձնարարականով մեղավորներ է փնտրելու այն ոլորտում, որտեղ ինքն էլ կա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին