▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնիի գյուղապետարանում լարված մթնոլորտ է

 

Էկոլուրը տեղեկացրել էր, որ այսօր Գառնիի գյուղապետարանի մոտ, Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպելու ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման:
Այս պահին Գառնիի գյուղապետարանում լարված մթնոլորտում ընթանում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի քննարկումը  «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի եւ գառնեցիների մասնակցությամբ: ԷկոԼուրի աղբյուրի համաձայն` գառնեցիները դեմ են արտահայտվում նախագծի իրականացմանը, իսկ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել: Նախագծին դեմ է նաեւ Գառնիի գյուղապետը, քանի որ  Գառնիի ձորը նախագծի իրականացման դեպքում կչորանա: Քննարկմանը զուգահեռ գյուղապետարանի շենքի մոտ հավաքված բնակիչների մի մասն էլ նախագծին դեմ կոչերով պաստառներով բողոքի ակցիա է անցկացնում:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ  պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Էկոլուրը տեղեկացրել էր, որ այսօր Գառնիի գյուղապետարանի մոտ, Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպելու ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման:

Այս պահին Գառնիի գյուղապետարանում լարված մթնոլորտում ընթանում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի քննարկումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի եւ գառնեցիների մասնակցությամբ:

ԷկոԼուրի աղբյուրի համաձայն` գառնեցիները դեմ են արտահայտվում նախագծի իրականացմանը, իսկ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել: Նախագծին դեմ է նաեւ Գառնիի գյուղապետը, քանի որ  Գառնիի ձորը նախագծի իրականացման դեպքում կչորանա: Քննարկմանը զուգահեռ գյուղապետարանի շենքի մոտ հավաքված բնակիչների մի մասն էլ նախագծին դեմ կոչերով պաստառներով բողոքի ակցիա է անցկացնում:

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին