▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարունը վաղվանից հետ կնահանջի, օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. Գագիկ Սուրենյան

Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա: Եթե այսօր Երևանում և Արարատյան դաշտում սպասվում է +18…+20 աստիճան տաքություն, ապա մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից:

 

 

Գագիկ Սուրենյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին