▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնի պայմանավորվածություն՝ Վանեցյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ. Փաշինյանը խափանել է այն

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում:

Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը եւ սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը: Չի բացառվում, որ նրա հրաժարականը եւ սպայի պատվին հղումը կարող է կապ ունենալ հենց այս պայմանավորվածության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին