Այսօր Ազգային ժողովը սկսեց քննարկել գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը։
Շաբաթներ առաջ նույն մեծամասնությունը մերժել էր ընդդիմության նույնաբովանդակ առաջարկությունը։
Եթե մի կողմ թողնենք այն վարկածը, որ խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքական առումով, անմեղսունակ է, ապա անցած շաբաթներին էական ինչ–որ բաներ են փոխվել։
Ասենք, հնարավոր է, որ մեր իշխանության միջանցքներում թաքուն ոգևորված են ուկրաինական իրադարձություններով ու որոշել են՝ այս հանձնաժողովի ստեղծումով, մի փոքր «սեղմել» ռուսներին։ Մեր քաղաքական համակարգի որակն իմանալով, սակայն, կասկածում եմ այս վարկածին։ Մերոնք գերազանցիկ են մաքսայինի քննությունները հանձնելու առումով ու պարտաճանաչ պատրաստ կլինեն «դասերի», եթե նույնիսկ «դասարանում» այլ աշակերտ չմնա, կարճ ասած՝ դասարանը փակված լինի։
Ավելի հավանական է, որ սպասվում են պաշտոնանկություններ ու այս հանձնաժողովն ապահովելու է այդ գործընթացի կիրառական ու քարոզչական կողմերը։
Գազայինի քաղաքական աստառը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet