Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատել է գազի նոր սակագինը՝ 156 դրամ/խմ նախկին՝ 132 դրամ/խմ-ի փոխարեն:
Հաստատած 156 դրամ/խմ գազի գինը տրանսպորտի գնի վրա կազդի 5 տոկոսով: Հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Դա, ըստ նրա, պարզվել է հանձնաժողովի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում: Հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա սպասվող թանկացումը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա:
Նիստում հաստատվել է նաև էլեկտրաէներգիայի նոր սակագինը, այն է` 38 դրամ, այսինքն, 1 կվ ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ 8 դրամով:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ.-ի հուլիսի 7-ից: