▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի գնի բարձրացում հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը. «ՀԺ»

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի զինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփուիոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:

 

Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին