«ՀայՌուսԳազարդ»-ի ղեկավարությունը մեզ հիմարացնում է ու առանց կարմրելու է դա անում: Ուրեմն Հայաքստանում երկու փորձագիտական լաբորատորիա կա, որը ունի համապատասխան սարքավորումներ՝ գազի կալորիականությունը ստուգելու և երկուսն էլ Հայռուսգազարդին են պատկանում: Իրենց սեփականություն հանդիսացող լաբորատորիաներում հետազոտում են իրենց հրամցրած գազը ու իրենց իսկ եզրահանգման վրա հղում անելով հայտարարում են, որ կմալորիականությունը բարձր է...
Միայն տարակուսել կարելի է, թե ինչ կարգի հորթեր պետք է լինեն մարդիկ, ով հավատում են, որ ժողովուրդը կհավատա այդ եզրահանգմանը: Դեռ մի բան էլ հաթաթա են անում այն մարդկանց ու կազմակերպությունների վրա, ովքեր հանդգնում են կասկածի տակ առնել: Ախր պարզից էլ պարզ է, որ գազի կալորիականությունը ընկել է ու ընկել է շատ լուրջ, իսկ Ձեր լաբորատորիաների տվյալների վրա հղում անելով, կարող եք մեր շնչած օդն էլ՝ որպես բարձր կալորիականություն ունեցող գազ ներկայացնել:
Ոչ մի վայրկյան կասկած չունեմ, որ հանցագործների այն խումբը, որը նստած է Հայռուսգազարդում առոք-փառոք գերշահույթներ է շորթում ազգաբնակչությունից, բայց դա ապացուցելու համար պետք է անկախ փորձագիտական եզրահանգում, որը պատվիրելը չեմ կարծում, որ մեծ խնդիր լինի: Այլ հարց է, թե ինչո՞ւ օրինակ ընդդիմադիր ուժերը նման քայլի չեն դիմում: Էդ ԲՀԿ-ն մի քանի հազար դոլար չունի՞, որ մի հատ փորձագիտական ուսումնասիրություն պատվիրի, թե՞ ՀՅԴ-ն, թե՞ ժառանգությունը, թե՞ ՀԱԿ-ը...
Հիշեցնենք, որ գազի կալորիականության նվազեցանն այսօր անդրադարձել է «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանն ու, մասնավորապես, նշել է. «Կարող եմ ներկայացնել կաթի օրինակով, երբ օրինակ՝ կաթը 30 անգամ ջրով բացեն, ծավալը լիտրերով կավելանա, այ այդպես իրենց ներքին ռեզերվուրներում գցում են գազի կալորիականությունը»: