▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով. Պուտին

 

 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենացածր գներով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի տնտեսական գործընկերների շրջանում:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք, և այստեղ կարելի է նշել, որ այս իմաստով մեր հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Մասնավորապես ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2 տոկոս: Այսինքն, եթե ամեն ինչ նույն կերպ շարունակվի, մենք կգերազանցենք անցած տարվա ցուցանիշները», - նշել է Պուտինը:

Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա

Ի հեճուկս որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի հայ գործարարներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին