▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ-լեյտենանտին ստիպել են փոխհատուցե՞լ. «Ժողովուրդ»

Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ դատարանի աթոռին որպես մեղադրյալ առայժմ կանգնած է միայն մեկը:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Դեռևս 2012թ-ին զինվորները բացահայտել էին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում մատուցված ճաշի մեջ եղել է հնդկական գոմեշի սառեցված միս: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակներում կալանավորվել էր 5 անձ՝ կապանցի գործարար, «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետը (փոխգնդապետ), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը և այդ զորամասի պահեստարանի պետը (ենթասպա), ինչպես նաև ՊԲ պարենային ծառայության պետը (փոխգնդապետ): Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասով («Խարդախություն, խաբեություն»), իսկ զինվորականները՝ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով` («Անփույթ վերաբերմունք»):

Ավելի ուշ բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց ստորագրությամբ՝ երկրից չհեռանալու մասին:

Ուշագրավ զուգադիպությամբ, աղմկալի այս գործի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով պատասխանատու էր բանակի սպառազինության և գնումների գործընթացի համար: Իսկ ահա ավելի ուշ, Ս.Սարգսյանը հրապարակավ տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է բանակի բարձրաստիճան սպան պարտք լինի բանակին:

Թե էլ ովքեր էին ներգրավված բանակին մատակարարված գոմեշի մսի գործի մեջ, այդպես էլ չպարզվեց: Համենայնդեպս, չհրապարակվեցին այլ անուններ, բացի վերը նշված 5-ից:

2 տարի քննեցին

Ու մինչ ՊՆ Քննչական ծառայությունը շուրջ երկու տարի քննում էր այս գործը, մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցեց 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին