▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ալթունյանը` Արամ Հարությունյանին. «Դուք խիստ անհետաքրքիր եք մասսմեդիայի համար»

Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր, մամուլի ասուլիսի ընթացքում, մեղմ ասած` ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, պնդելով, թե ես սև փիար եմ անում իր դեմ` ցանկանալով Հ1-ի տնօրեն դառնալ: Նախ` Հ1-ի տնօրեն դառնալու որևէ ցանկություն չեմ ունեցել և չունեմ և բացառված չէ, որ շուտով փոխեմ գործունեությանս ոլորտը: Երկրորդը` միայն թեզը, թե ընդամենը քաղաքական ընտրությունների ժամանակ «ասպարեզ իջնող»  քաղաքական գաստրոլյորների դեմ սև փիար անելու  «շնորհիվ»  կարելի է լուրջ պաշտոնի հասնել` պարզորոշ վկայում է այդ թեզն առաջ քաշողի պաթոլոգիկ խնդիրների մասին: Պարոն,  Ձեր մասին ունեցած Ձեր իսկ կարծիքը, մեղմ ասած` սարսափելի ուռճացված է: Դուք խիստ անհետաքրքիր եք մասսմեդիայի համար, իսկ եղած հետաքրքրությունն էլ պայմանավորված է բոլորովին էլ ոչ առողջ գործոններով: Չմանրամասնեմ, կհասկանաք:

Գևորգ Ալթունյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին