ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն անդրադարձել է այն թեմային, որ ինքը ժամանակին խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, դեմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում նրա ընտրվելու ժամանակ, իսկ վերջերս հայտարարել է, որ միշտ կլինի նրա կողքին:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իր որոշումը:
Հարցին, արդյոք Սերժ Սարգսյանը նորմա՞լ է համարում, որ Կոստանյանը մնում է ՀՀԿ խմբակցության անդամ եւ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Կոստանյանը պատասխանեց.
«Ինքը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը: Ինչ վերաբերում է խմբակցության հետ հակասություն փնտրելուն, ես այստեղ էլ հակասություն չեմ տեսնում մի պարզ պատճառով, որովհետեւ նույն օրը խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց: Այստեղ ո՞րն է հակասությունը»:
Կարդացեք նաև՝Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել