▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը։ Թամամյանը տեսանյութ է հրապարակել ու գրել«Հպարտ եմ եւ երջանիկ աշխատել նման թիմում! Հանուն մեր պետության, հանուն մեր երեխաների»։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին երկարաձգել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

 

Կարդացեք նաև՝ Մանկական Քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ազատման դիմումներ են ներկայացրել

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին