▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Կուտոյանի դին հայտնաբերվել էր Պարույր Սևակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը՝ նա մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Սակայն նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածովՆախաքննությունը շարունակվում է:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին