▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերադասելի է պատերազմը՝ բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան թերի «խաղաղությունը». Նազենի Հովհաննիսյան

 Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների...անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ:

Բայց երևի գերադասելի է պատերազմը`բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան կիսագո ու թերի «խաղաղությունը», որը դանդաղորեն մաշեցնում է մարդկանց ու կյանքերն իրենով անում:

Մենք ատում ենք պատերազմը., բայց հնարավոր է, որ հենց պատերազմի ատելությունն էլ օգնի մեզ հաստատել ուժեղ, լիարժեք ու մեր Երկրի լիակատար անվտանգությունն ապահովող խաղաղությունը` ապրելու, ստեղծագործելու և զարգանալու հստակ հեռանկարով: Ի վերջո Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա` Հայրենիք, որտեղ ամեն անկյունում քո կյանքն ես դրել: Չկան վարձկան կռվողներ, կա անհատը` կոնկրետ ընտանիքից դուրս եկած ու աննկուն կամքով, իր որոշմամբ ու սիրով: Չկան ընդհանուր աշխարհաքաղաքական դրույթներ. կա հստակ Հայրենապաշտություն ու հայրենքը պաշտպանելու և վերջապես ազատագրելու գերնպատակ:

Քրիստոնյան իր խաչի տերն է...և այսօր Հայոց երկրի դրոշի և խաչի ներքո հավաքվել են բոլորը, ովքեր հայ են անկախ ազգությունից, ովքեր խաչակիր են անկախ դավանանքից և ովքեր արդեն հաղթող են` անկախ «աշխարհի» արձագանքից:

Լուսանկարը` Ստեփանակերտի նկուղներից մեկում պատսպարված, անպարտելի ոգով առաջնագծում իրենց հայրերին ու մայրերին չզիջող Արցախցի ձագուկներն են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին