▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեվարված բերդավանցի Կարեն Ղազարյանի հարազատները փակել են միջպետական ճանապարհը

Բերդավան գյուղի բնակիչները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել  Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին հայրենիք  վերադարձնելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին արդեն իսկ հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել:

Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարում են, որ փակ կպահեն ճանապարհն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է, թեև նշում են, որ արտակարգ դեպքերի դեպքում ճանապարհը կբացվի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղ են տեղի ոստիկանության աշխատակիցները, Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը, բայց նրանք չեն խոչընդոտում ակցիային:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին