▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերիների հարցը շուտափույթ լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

«Տարբեր հարթակներում խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի։ Եվ այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Նման թեմաներն անհարկի շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չեն։ Հասկանալի է, որ ռազմագերիների հարցը լուծելուց հետո գլխավոր խնդիրը այն է, որ վերլուծելու ենք պատերազմի ընթացքը, դասեր ենք քաղելու, կատարելու ենք անհրաժեշտ փոփոխությունները և շտկելու ենք թույլ տրված բացթողումները։ Սակայն այս պահին կարելի է պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը։ Տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձեևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը ներթափացնել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության»,- կարծիք է հայտնել նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին