Գերմանական Bild-ը հայտնում է «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի մասին:
Երկու դիմակավորված տղամարդ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը, և որդին։
Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։
Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել:
«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լևիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեներն էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց»,- գրել է Աննան Instagram-ի իր էջում:
Հավանաբար, կողոպտիչները հաշվի էին առել Ադամյանի՝ երեկոյան «Հերտայի» հետ կայանալիք հանդիպման մասնակցությունը՝ կարծելով, որ այդ ժամանակ տանը ոչ ոք չի լինի։