Կարծես թե, կենդանիներից էշը, որին ողջ կյանքում ծաղրում ու որի մասին անեկդոտներ ենք հորինում, որոշել է վրեժ լուծել մարդկությունից:
Iravunk.com-ն է գրում ու նշում, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդենիկ գյուղում: Ինչպես հաջողվել է պարզել Մարտունու հիվանդանոցից, մոտ 10 օր առաջ գյուղում տերը էշին ծեծել է: Էշն էլ կատաղել, խփել է տիրոջն ու տապալել վերջինիս գետնին: Վրեժով լցված անասունը սկսել է կծել տիրոջ դեմքը: Էշատիրոջը ցավային շոկի մեջ հասցրել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: