▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքիում ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։

Տեսնելով, որ նա շարունակում է այդկերպ վարվել, ոստիկանության բաժնում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան՝ 31-ամյա Հակոբ Դալարյանը դուռը բացելով՝ նրան հրավիրելու նպատակով մոտենում է Ա. Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածում է Հ. Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին