▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անկախ բերվող երկրից` հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային. . .

Երկրում, որտեղ ՀՆԱ-ի 20%-ը 15 ընտանիքի ձեռքում է, կուսակցական լայն համակարգ դժվար է ակնկալել

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․ Անժելա Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը հրաժարական է. . .

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

Մխիթար Հայրապետյանը կփոխարինի Տարոն Մարգարյանին

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Մենք կատարյալ կախվածության մեջ ենք. հնարավոր է՝գազը թանկանա. Արա Պապյան

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը

Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՞․ ՀՔԾ-ում որոշում է կայացվել

Ալիևի թբիլիսյան հուշարձանի տակ հայտնվել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրառումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հրադադար Սիրիայում

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ Կինոպարկում

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն. . .

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

Արմեն Սարգսյանը ՝ մետրոյում

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Հոկտեմբերի 21-ից որոշ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատանը

Բոլորը հիացած են Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. Լապշինը բացում է փակագծերը

Ինչո՞ւ է մոդել Անիտա Հարությունյանը հեռացրել իր մերկ լուսանկարներն ինստագրամի իր էջից

Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների. . .

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից 2 դի է դուրս բերվել

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը

««Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր»․ Էդուարդ Մարուքյանը թարգմանել է Թրամփի նամակը Էրդողանին

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Նաիրա Հարությունյանը` Հայկ Հարությունյանի գործով վկայի՝ երկրից բացակայելու մասին

Անձնականս ոչ մի կերպ չի դասավորվում. Նատալի Տոնոյանը՝ նախկին սիրային հարաբերությունների և իր. . .

Ռոբերտ Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի. . .

Անհրաժեշտություն լինի Վիտալի Բալասանյանին կկանչենք հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Ուղղակի սարսափելի է. Մարինե Կարապետյան

Ինչո՞ւ նախկինների հետ չէիք հանդիպում. ասում եք՝ նրանց հետ լավ հարաբերություններ ունեիք. Փաշինյան

Եկեք խոստովանենք, որ այս հարցը ես եմ սադրել․ Նիկոլ Փաշինյանը՝ էկոնոմիկայի նախարարին

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին

Նայում ես ու աչքերիդ չես հավատում. Նիկոլ Փաշինյան

Կենսաթոշակը կվճարի այն երկիրը, որտեղ ձեռք է բերվել աշխատանքային ստաժը․ Զարուհի Բաթոյան

Հենց նոր նայեցի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 35․88 եվրո է․ Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պլանավորել էի նիստը սկսել հաճելի թեմայով, բայց․․․ Նիկոլ Փաշինյանն՝ արտակարգ պատահարի մասին

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Արմեն Աշոտյան

«Գեղեցիկ է այն կինը, որը սիրված է». Գոհար Հարությունյան

imyerevan.comկայքը  կանանց միամսյակի կապակցությամբ ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կինն ու գինին»: Դրա շրջանակներում տարբեր ոլորտների հաջողակ կանայք խոսում են սիրո, խանդի, գեղեցկության, տղամարդկանց և գինու մասին: Այս անգամ նախագծի հյուրն է գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:

Կատակով ասում են՝ ինչպիսի տեսք ունես, այնպիսի ընդունելության էլ արժանանում ես։ Արտաքինը նպաստո՞ւմ է հաջող կարիերա անել:

– Անշուշտ, բայց համոզված եմ, որ օգնում է ոչ միայն բնատուր գեղեցկությունը, այլև քո վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ: Կարևոր է այն, թե ինչպես ես ինքդ քեզ ընկալում:

Իսկ ե՞րբ է խանգարում:
– Տարածված կարծրատիպ կա, որ գեղեցիկ կինը հիմար է: Այդ կանխակալ մոտեցումը հաճախ խանգարում է: Երբեմն տղամարդիկ սխալ են ընկալում գեղեցիկ կանանց. նրանց թվում է, որ գեղեցիկ կինն ավելի հասանելի է, ավելի թեթևամիտ: Բայց այդ ամենը, իհարկե, կարծրատիպեր են: Ուժեղ, գեղեցիկ կնոջը ոչինչ չի կարող խանգարել:

Նշանավոր գեղեցկուհի Սինդի Քրոուֆորդն ասում էր. «Անգամ ԵՍ առավոտյան Սինդի Քրոուֆորդի տեսք չունեմ»: Իսկ Ձե՞ր դեպքում ինչպես է:

– Իհարկե, ցանկացած կին ավելի ինքնավստահ է, երբ խնամված է և հարդարված: Ամեն անգամ ամուսնուս նկատողություն եմ անում, երբ ինձ տեսնում է առանց հարդարանքի ու ասում՝ ինչքան գեղեցիկ ես: Ասում եմ՝ ինչո՞ւ ես շռայլում նման հաճոյախոսություններ, հաստատ կատակ ես անում: Սակայն իրականում գեղեցիկ է այն կինը, որը սիրված է:

Ի՞նչ է նշանակում «սիրված»:
– Հոգեվիճակ, երբ ապրում ես ու սիրում ոչ միայն քեզ, այլ նաև մեկ ուրիշի: Այդ մեկ ուրիշը կարող է լինել կին, տղամարդ, երեխա, ընկեր: Մարդկությունը կկործանվեր առանց դրա: Սերն ինձ համար նաև հարգանք է: Հաճախ ասում են՝ թող ինձ չհարգի, բայց սիրի: Ինձ համար սերն ու հարգանքը փոխկապակցված են:

Իսկ ի՞նչ տեղ է այդ հարաբերություններում զբաղեցնում խանդը:

– Առհասարակ խանդոտ մարդ չեմ: Գուցե մեր ընտանիքում նման առիթ չի եղել. ոչ ես եմ խանդել, ոչ ամուսինս է ինձ խանդել։ Մենք շատ ժամանակ է, ինչ միասին ենք և ամեն ինչ գիտենք միմյանց մասին: Գուցե եթե առիթ լիներ, ես խանդեի, քանի որ սիրող մարդը չի կարող չխանդել:

Դուք երեք հրաշալի երեխա ունեք: Հաճախ կանայք խուսափում են շատ երեխաներ ունենալ տարբեր պատճառներով: Որտեղի՞ց նման քաջություն:
– Երեխաները էմոցիաներ են տալիս և՛ բացասական, և՛ դրական: Երջանկության այդ հույզերի ու պոռթկումների աղբյուրը միայն նրանք են: Դա անշոշափելի զգացում է: Եվ որքան շատ երեխաներ ես ունենում, այնքան շատ են լինում նաև այդ էմոցիաները: Ես ոչ թե ընտրել եմ միապաղաղ, մի գծով ընթացող կյանք, այլ վայրիվերումներով լի, դրական և բացասական զգացողություններով լի կյանքը:

Բժիշկները հավատացնում են, որ եթե ուզում ես առողջ և երջանիկ լինել, սննդակարգում պետք է ընդգրկես օրական մի բաժակ գինի:

– Միշտ խմել եմ կարմիր գինի: Մեր տանը միայն գինի ենք խմում, թուլացնում ու հանգստացնում է նյարդերը: Կարմիր գինի շատ եմ սիրում, բայց ըստ ճաշացանկի՝ կարող եմ նաև սպիտակ գինի խմել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին