Քենիայի քաղաքներից մեկի բնակչուհին գեղեցկության սրահ է գնացել` մազերը երկարացնելու ցանկությամբ: Մի քանի օր անց ուժեղ գլխացավեր է ունեցել: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում: Հետո, պարզվել է, որ աղջկա գանգուրիկների մեջ թրթուրներ են բնակություն հաստատել: Իսկ, ահա, ավելացված երկար մազերը մահացած մարդու են պատկանել:
Պարզվում է, որ թրթուրները աստիճանաբար սկսել են կրծել կնոջ գլուխը: Գեղեցկության սրահից տեղեկացրել են, որ պատրաստ են փոխահատուցել ստացված վնասի չափով, իսկ ինչ վերաբերում է մազերին, ապա դրանք բերված են կամ Մեծ Բրիտանիայից, կամ ԱՄՆ-ից, կամ էլ` Հնդկաստանից: