▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիրքը «պրոհայկական» չէ. Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է Պուտինին Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է տվել այսօր Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի շուրջ աղմուկը՝ գրելով.

«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եւ ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին