▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը Ոսկեպարը շուրջ 2 ժամ գնդակոծվել է

Մարտի լույս 1-ի գիշերը  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։

Այս մասին հայտնում է tesankyun.am-ը:

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ գնդակոծությունը եղել է գիշերվա 3-ին, 4-ին, տեւել շուրջ 2 ժամ։  Ադրբեջանական գնդակներից մեկը վնասելէ  Ոսկեպարի բնակիչ  Արտո  Սարուխանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին