▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը փոխհրաձգություն էր Տավուշում

Տելեգրամ-ալիքները հայտնել էին Տավուշում փոխհրաձգության մասին։

Նշվում էր, որ մի քանի ժամ առաջ տղաներից տեղեկություն է ստացվել այդ ուղղությամբ հակառակորդի կողմից պարբերական կրակոցների մասին։ Նաև փոխհրաձգությունը պատկերող տեսագրություն էր հրապարակվել:

ՀՀ ՊՆ-ն այս առիթով տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին