Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու ուղեղում կա մի հատված, որն ընդունակ վերահսկել ծերացման գործընթացը:
Գիտնականները համարում են, որ հիպոթալամուսը` ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է սովի, ծարավի, ջերմության և հոգնածության զգացում, կարող է նաև վերահսկել «ծերացման աղբյուրը»` վերահսկելով տարիքային փոփոխությունները, գրում է Raut.ру-ն:
Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հավաստիացնում են, որ գտել են մի արտասովոր ճանապարհ, որը ազդակ է հանդիսանում որոշ տարիքային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև` թույլ է տալիս պայքարել ծերության դեմ և կարգավորում է կյանքի ընթացքը: Նոր ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ծերացման ասպեկտների մեծ մասը վերահսկվում է հենց հիպոթալամուսի կողմից:
Հիպոթալամուսում (ենթատեսաթմբում) տեղադրված են վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, որոնք պահպանում են ներքին միջավայրի կայունությունը, ապահովում վեգետատիվ, ներզատական և մարմնական համակարգերի ֆունկցիաների ամբողջականացումը։