▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Գիտնականները Մոնա Լիզայի պատկերը նկարել են մազի վրա

Գիտնականները էլեկտրոնաճառագայթային նանոլիտոգրաֆիայի միջոցով կարողացել են ստանալ Լեոնադո դա Վինչիի ստեղծած «Մոնա Լիզա» նկարի միկրոսկոպիկ վերարտադրումը:

Օգագործելով 2 նմ տրամագծով  էլեկտրոնների փունջը, Հեռավորարևելյան դաշնային համալասարանի գիտանականները Մոնա Լիզայի  պատկերը նկարել են սիլիցիումային  տակդիրի վրա: Հետո  պատկերը տեղափոխվում է մարդու իսկական  մազի վրա: Այդ դիմանկարը հանդիսանում է աշխարհում ավելի քան 500 տարի հայտնի դիմանկարի իսկական կրկնօրինակը, հաղորդում է lifenews.ru-ն:

Գլուխգործոցի չափսը կազում է 4x4  միկրոմետր:  Եվ եթե Լեոնարդո դա Վինչին իր նկարի վրա ծախսել է  4 տարի ժամանակ, ապա ռուս գիտանականներին այդ նկարը հաջողվել է ստանալ 60 րոպեում:

Այս տեխնոլոգիան հանդիսանում է հեղիանակային փորձի արդյունք և ստացել է եռաչափ էլեկտրոնաճագայթային նանոլիտոգրաֆիա անվանումը:

Գիտնականները  այս եղանակով ստացել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը: Այս գաղափարը ռուս գիտնականների մտքում ծագել է այն բանից հետո, երբ ամերիկացիները ԱՄՆ նախագահի ընտրություններին ընդառաջ ստեղծեցին Բարաք Օբամայի դիմանկարը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին