▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլոբալ խափանում` Facebook-ում և Instagram-ում. սոցցանցերը խափանվել են ամբողջ աշխարհում

Թարմացված․ Facebook սոցիալական ցանցի աշխատանքը Հայաստանում վերականգնվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ META-ին պատկանող Facebook-ի ու Instagram-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում:

Այս կապակցությամբ META-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով խափանումները։
Ղեկավարությունը հայտնել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Facebook-ի ու Instagram-ի հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ․ «Մենք տեղյակ ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը խնդիրներ է առաջացրել մարդկանց մոտ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»։

 

Թարմացված.  Կարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը:

«Կարմիր ծովում 15 մալուխներից 4-ը (Seacom, TGN, AAE-1, EIG) կտրված են, ինչը, մեր գնահատմամբ, ազդում է կապի համակարգերում տեղեկատվության հոսքի 25 տոկոսի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունը նշում է, որ արդեն ձեռնարկել է մեղմացման միջոցառումներ և մշակել է համապարփակ ծրագիր՝ կապի համակարգերում տեղեկատվության հոսքը վերահասցեավորելու համար:

***

Facebook սոցիալական ցանցը մեծ խափանում է ապրել. Օգտատերերն ամբողջ աշխարհից հայտնում են, որ իրենց հաշիվներից «նոկաուտի են ենթարկվել»։

Խնդիրներ կան նաև Instagram-ի հետ կապված։ Թեև հաշիվների հասանելիությունը պահպանված է, հավելվածի թարմացվող բովանդակությունը չի թարմացվում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին