▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխատված ու քայքայված տղամարդու դի է հայտնաբերվել Նոր Գեղիի ոռոգման ջրախողովակում

Այսօր, հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։

Դեպքի վայր է մեկնել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկ:  Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:  

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։

Աղբյուրի համաձայն, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանի հանձարարականով՝ ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվել են օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, բնակության հավանական հասցեն։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին