▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացել էի Գյումրի. հակահամաճարակային վիճակը լացելու է. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնացել էի Գյումրի։ Հակահամաճարակային վիճակը լացելու է։

Նույնիսկ կենտրոնական հրապարակում քաղաքացիները բացառության կարգով են դիմակ կրում։ Տաքիսներում առջևում են նստում (և, բնականաբար, առանց դիմակի)։ Իսկ շատ խանութների աշխատողներ նույնիսկ ձեռքի տակ մոտիկ չունեն դիմակ։

Երկու օրում ո՛չ ոստիկան տեսանք, ո՛չ էլ ԱԻՆ-ի՝ բարձրախոսներով մեքենաներից։ Որոշ քաղաքացիներ նույնիսկ մեր հագի դիմակների վրա էին ծուռ նայում, կարծես չգիտեին, թե ինչու ենք դիմակ կրում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին