▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնահատեք․ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի հայաստանյան տեսահոլովակը

Տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ՝
Աթենա Մանուկյանի «Chains On You» երգի տեսահոլովակի պրեմիերան:


Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Օպերատոր՝ Արտյոմ Աբովյան, լուսային դիզայներ՝ Վահագն Միքայելյան, արտիստի ոճաբան՝ Մերի Ստեփանյան, պարողների ոճաբան՝ Արամ Նիկոլյան, պարուսույց՝ Քրիստինա Ավագիմյան, բեմադրող նկարիչ՝ Լիլիթ Մխիթարյան, դիմահարդարում՝ Աշխեն Կոնստանդյան,  վարսահարդարում ՝ Հակ Մուսայելյան, մոնտաժը ՝ Էդուարդ Մատենցյանի, գծային պրոդյուսեր՝ Թամարա Ասատրյան:

«Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը:«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեինք երգը փոփոխելու և տեսահոլովակը նկարահանելու համար, բայց կարծում եմ ամեն բան ստացվել է: Այս ամենը Հանրային հեռուստաընկերության և ռեժիսոր Արթուր Մանուկյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Ես անսահման ուրախ եմ աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ», -նշել է Աթենա Մանուկյանը:

Տեսահոլովակին զուգահեռ ներկայացվել է նաև մրցութային երգի փոփոխված տարբերակը, որի հեղինակներն են Աթենա Մանուկյանը, DJ Paco–ն և Արտեմ Վալտերը:

 

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսին՝ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի՝ երկրորդ հատվածում՝ մայիսի 14-ին:

 

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ծնվել է Հունաստանում: 2007 թվականին մասնակցել է «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթին, զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

2011 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Party Like A Freak»-ը, որն անմիջապես զբաղեցրել է  Հունաստանի երաժշտական չարտերի առաջին հորիզոնականը: Երգը երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards» մրցանակաբաշխությանը:

2015թ.-ին թողարկվել է Աթենայի «XO» սինգլը:

2017-ին Աթենան մուտք է գործել երաժշտական ասպարեզ որպես երգահան, գրել է «Palia Mou Agapi» երգը՝ «Եվրատեսիլ 2005» մրցույթի հաղթող Ելենա Պապարիզուի համար: 2018-ին հանդես է եկել բրիտանական «X Factor»-ում:

2020-ին մասնակցել է Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ 168 միավորով:

Աթենա Մանուկյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին իր «Chains On You» երգով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին