Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնում է Արցախ` կանգնելու հայ զինվորների կողքին՝ տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջից:

-Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ` կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան:

-Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, ովքեր հաստատում եւ վերահաստատում են մեր արժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում: Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը եւ չարի ուժերը: Ինչպես որ պատվիրում է մեզ Տերը:


