Վերջերս հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, որ երգչուհի Սիրուշոյի մենեջերին` Արևիկ Ուդումյանին, փոխարինելու է եկել հայտնի հեռուստաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Խոսակցությունների առիթը լուսանկարներն էին, որոնք Սիրուշոն պարբերաբար տեղադրում էր իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով իրենց համատեղ համագործակցության մասին:
Պարզ է դարձել, որ Գոհար Գասպարյանը զբաղվում էր մի նախագծի մենեջերությամբ, որի արդյունքը օրեր առաջ ներկայացրեցին: Խոսքը Սիրուշոյի և հույն երգիչ Սակիս Ռուվասի զուգերգի մասին է:
Իսկ թե արդյո՞ք ճիշտ են այն ասեկոսեները, որ Գոհար Գասպարյանը զբաղվում է ոչ միայն նախագծի մենեջերությամբ, այլ նաև` Սիրուշոյի մենեջերությամբ, Asekose.am-ի թղթակիցը փորձել է պարզել հենց հեռուստահաղորդավարուհուց:
«Ես նախագծի մենեջերն եմ և այդպես իրականացնում եմ բազմաթիվ նախագծեր: Սիրուշոյի հիմնական մենեջմենթով չեմ զբաղվում, ինչպես որ Արևիկն էր զբաղվում: Ես իրականացնում եմ առանձին նախագծեր: Կարող եմ ղեկավարել նաև այլ մարդկանց նախագծեր: Առհասարակ ես նախագծի մենեջեր եմ: Իսկ Սիրուշոյի հետ մտերիմ ընկերներ ենք, շատ հարգում և սիրում ենք միմյանց և երկուսով մտածել էինք այս նախագիծը, որը որ իրականացրել ենք, այդքան բան»:
Իսկ թե արդյո՞ք համագործակցությունը շարունակական է լինելու, Գոհարը պատասխանել է.
«Ինչու ոչ: Միգուցե լինեն նոր հետաքրքիր նախագծեր, և համագործակցությունն էլ շարունակական բնույթ կրի»:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան