▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Սուջյանի և Վարսայի կրքոտ լուսանկարները՝ համացանցում

Ամիսներ առաջ, երբ սոցցանցերում հայտնվեց «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանի և նորահայտ երգչուհի Վարսայի մտերմիկ լուսանկարը, շատ արագ խոսակցություններ տարածվեցին զույգի սիրային հարաբերությունների մասին:

Սակայն ո՛չ Գոռը, ո՛չ Վարսան չէին խոսում անձնական հարաբերությունների մասին՝ նշելով, որ անձնական կյանքը դադարում է անձնական լինել, երբ հանրային է դառնում:

«Ե՞ս Yes!»  է գրում այս մասին ու նշում, որ այդուհանդերձ, հանրային դեմքերը միշտ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և անձնական կյանքն «անձնական» պահել, նրանցից քչերին է հաջողվում՝ հատկապես սոցցանցային ակտիվության դեպքում:

Կայքը նաև նշում, էոր Գոռ Սուջյանի և Վարսայի դեպքում սառույցը կոտրվեց երգչի՝  երբ Գոռն անուղղակիորեն հաստատեց լուրերի իսկությունը.

յնուամենայնիվ, երբ խոսակցություններ էին տարածվել, որ Դուք և Մարիամ  Շահինյանն ընկերություն եք անում, հստակ ասացիք, որ ոչինչ չկա, հիմա լռում եք: Արդյոք սրանից կարելի՞ է ենթադրություններ անել:

-Իհարկե, կարելի է, բայց ավելի լավ է լուռ ենթադրություններ անել, որովհետև դա շատ անձնական է, նույնն է, ինչ ներքնազգեստի գույնը հրապարակես: Մարդիկ հետաքրքրվում են, բայց միշտ պետք է հաշվի առնեն, որ ես երաժիշտ եմ:

Օրերս էլ Վարսան սոցցանցային իր էջերից մեկում տեղադրել է լուսանկարներ, որոնք  այս անգամ ոչ թե մտերմիկ են, այլ սիրային: Նրանց կրքոտ լուսանկարներով էլ վերջնականապես վերջ է դրվում հասարակության երկմտանքին և ուղղակիորոն հաստատվում լուրերի իսկությունը:

Հիշեցնենք, որ  այս օրերին «Դորիանսի» անդամները մեկնել են եվրոպական շրջագայության: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի է ունենալու շվեդական Մալմյո քաղաքում՝ մայիսի 14–ին, 16–ին և 18-ին։

 «Դորիանսը» ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին և հանդես կգա 11-րդ համարի ներքո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին