Ասում են, թե Գոռ Սուջյանն ու երգչուհի Վարսան հանդիպում են: Վերջերս էլ համացանցում հայտնվեցին Գոռի ու Վարսայի լուսանկարները, և խոսակցություններ տարածվեցին, որ նրանք միասին են: Esyes.am-ի հետ զրույցում Գոռը նշել է, որ չի ցանկանում խոսել անձնականի մասին. «Երբ անձնական կյանքը դառնում է հանրային, այլևս անձնական չի լինում»: Իսկ Վարսան ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել է լուրը` նշելով. «Որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ»:
Հիշեցնենք, որ ժամանակին էլ խոսակցություններ էին տարածվել, թե Գոռ Սուջյանն ընկերություն է անում դերասանուհի Մարիամ Շահինյանի հետ: Նման լուրերի համար կրկին առիթ էին դարձել Մարիամի ու Գոռի մտերմիկ լուսանկարները: Սակայն այն ժամանակ և´ Գոռը, և´ Մարիամը նշել էին, որ իրենք պարզապես լավ ընկերներ են: