▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարերց, որ պարետատան նիստերի ընդհանուր քննարկումների շրջանակում ձևավորված գործիքակազմում ունեն ծայրահեղ միջոցներ: Դրանք են վերադարձը տեղաշարժի և տնտեսական սահմանափակումներին, ինչպես նաև պարետային ժամի սահմանման հնարավորությունը:

Այս փուլում, սակայն, դեռևս ելնելով ներկա դրությունից, առողջապահական համակարգի ծանր, բայց կայուն վիճակից,,այդ որոշումները չեն չդիտարկվում: Դեռևս գնալու են հակահամաճարակային կանոնների պահպանման տրամաբանությամբ և շարունակելու են դրանց պահպանմանն ուղղված վերահսկողության գործողությունների իրականացումը:

Միաժամանակ, ըստ Ավինյանի, որևէ վերահսկողություն չի կարող լինել էֆեկտիվ, եթե  հանրային վարքագծում տեղի չունենան էական փոփոխություններ: «Սա դժվարին ժամանակահատված է, և այս ընթացքում մենք  պետք է մեր հարմարավետության շրջանակից դուրս մեզ նեղություն տալով որոշակի այլ վարքագիծ ձևավորենք: Պահպանենք 3 հիմնական կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորուրթյուն, հաճախ ախտահանենք ձեռքերը:

Բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հնարավորություն, կոչ եմ անում աշխատանքները կազմակերպել հեռավար կերպով: Սա նույնպես դրական ազդեցություն ունի համավարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելու առումով»,-ասաց փոխվարչապետը:

Կարդացեք նաև՝ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները...

Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, միացեք հանրային վերահսկողության թիմին. Փաշինյան

Տանից դուրս գալուց հետո դիմակ կրելը պարտադիր կդառնա ամենուր

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին